ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենիի և վեց այլ իրանցի քաղաքացիների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում գրանցված երկու ընկերությունների նկատմամբ։ Այս մասին նշվում է Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) հայտարարության մեջ։
Այս պատժամիջոցները ներառում են Գիլան, Քերմանշահ, Թեհրան և Համադան նահանգներում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) տարածաշրջանային ոստիկանական ստորաբաժանումների ղեկավարներին և հրամանատարներին, ինչպես նաև ԻՀՊԿ հետախուզական գործակալության ղեկավարին։
Երկրորդական պատժամիջոցներ են կիրառվել Լոնդոնում գրանցված բրիտանական Zedcex Exchange և Zedxion Exchange ընկերությունների նկատմամբ։ Նրանք մատուցում են ֆինանսական և ապահովագրական ծառայություններ և պատժամիջոցների են ենթարկվել ԻՀՊԿ-ի հետ իրենց կապերի համար։ Մասնավորապես, ըստ ֆինանսների նախարարության հայտարարության, Zedcex Exchange-ը 2022 թվականի օգոստոսից ի վեր մշակել է մոտ 94 միլիարդ դոլարի ընդհանուր գումարի գործարքներ։

















































































