
Երեւանի Ջանիբեկյան եւ Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում, ապրիլի 22-ին, ժամը 15.00-ին, թիվ 35 երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը շրջադարձ է կատարել, ինչի հետեւանքով 53-ամյա ուղեւորը կրծքավանդակով դիպել է նստարանին եւ ստացած վնասվածքով բուժօգնության դիմել բժշկական կենտրոն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։