Armenian text to speach

Հրդեհ Վահագնի գյուղում․ րշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հունվարի 31-ին, ժամը 03։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում այրվում է տուն:
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող երկհարկանի տանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։54-ին, մարվել՝ 06։49-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 70 քմ) և տանը կից մոտ 30 քմ մակերեսով երկհարկանի փայտե շինություն։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։



Լրահոս