Armenian text to speach

Զելենսկին և Պուտինն ատում են իրար, դա դժվարացնում է կարգավորումը. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են հակամարտության կարգավորման գործարքի կնքմանը: Նրա խոսքով՝ Աբու Դաբիում օրերս մեկնարկած բանակցություններն արդյունավետ են եղել, և առաջիկա հանդիպումներում էլ կարող է առաջընթաց գրանցվել:

«Զելենսկին և Պուտինն ատում են իրար, դա դժվարացնում է կարգավորումը։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ լավ հնարավորություններ ունենք»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Աբու Դաբիում հունվարի 23-24-ը կայացած բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ Կիևի ու Մոսկվայի թիմերին հաջողվել է հաղթահարել մի շարք տարաձայնություններ, սակայն դեռ մնում է տարածքների և անվտանգության երաշխիքների հարցը: Ակնկալվում է, որ հանդիպումները կշարունակվեն, սակայն արդեն առանց Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների մասնակցության:

Ինչ վերաբերում է ավելի վաղ Վաշինգտոնի միջնորդությամբ հայտարարված էներգետիկ հրադադարին՝ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հունվարի 30-ին ռուսական ուժերն ընդհանուր առմամբ չեն հարվածել ուկրաինական էներգահամակարգին: Նա հավելել է, որ ուկրաինական կողմը ևս հայելային կերպով դադարեցրել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները:




Լրահոս