Ինդոնեզիայի Ջավա նահանգում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է երկրի գլխավոր փրկարարական գործակալությունը՝ «Բասարնաս»-ը:
15 անձ դեռևս անհետ կորած է համարվում։
Ռազմածովային ուժերը հայտնել են, որ սահմանային պարեկության վարժանքներ անցկացնելիս զոհվել է նաև 23 զինվոր։
Հունվարի 24-ին Բանդունգ Բարատի Պասիր Լանգու գյուղում տեղի ունեցած սողանքը առաջացել էր հորդառատ անձրևների հետևանքով։


















































































