ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արցախում զարմանքով տեղեկացա, որ տաքսու վարորդները, մինչեւ բժշկական ստուգատես չեն անցնում, չեն աշխատում: Ինչպե՞ս է հաջողվել հաստատել այդ կարգ ու կանոնը, ինչը չի ստացվում իրականացնել Հայաստանում:

Գագիկ Ասատրյան, 50 տարեկան, վարորդ

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, Ղարաբաղում տաքսու վարորդները պարտադիր բժշկական ստուգատես անցնում են, դա նորմալ երեւույթ է, եւ ինձ թվում է` նորմալ կերպով կարող է աշխատել աշխարհի ցանկացած երկրում: Իմ կարծիքով` Հայաստանում էլ է դա գործում, ուղղակի Հայաստանի մասշտաբներն են մեծ: Դա զուտ տեխնիկական խնդիր է, եւ եթե դրվում են այդ չափանիշները, ուրեմն պետք է բոլորը դրան համապատասխանեցվեն, եթե չեն համապատասխանեցնում, ապա տաքսի ծառայությունները կզրկվեն լիցենզավորումից եւ այլն:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
Դավիթ Բաբայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում էլ տաքսու կամ ցանկացած այլ մեքենայի վարորդ վարելու թույլտվություն ստանալուց առաջ բժշկական հետազոտության է ենթարկվում: Այլ հարց է, որ հետազոտություն կոչվածը սահմանափակվում է ընդամենը տարբեր վճարումներ կատարելով, եւ արդյունքում հիվանդ քաղաքացուն մեքենա վարելու համար կատարելապես առողջ են դարձնում: Այդ իսկ պատճառով հատկապես Երեւանի փողոցների երթեւեկությանը հետեւելիս միանգամից պարզ է դառնում, որ քիչ չեն հոգեպես անհավասարակշիռ վարորդները: Ինչ վերաբերում է տաքսիներին, ապա որեւէ մեկին չի հետաքրքրում, թե ասենք ամեն օր տասնյակ քաղաքացիների հետ շփվող մարդիկ ինչ հիվանդություններ ունեն, եւ արդյոք դրանք չեն փոխանցվում ուղեւորներին:




Լրահոս