«Պատասխան խաղը դժոխք կլինի «Ռեալի» համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլհայնց Ռումենիգեն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա խաղի մասին`  բարդ խաղ խոստանալով:

«1:0 հաշվով պարտությունն առաջին խաղում այն արդյունքը չէր, որին մենք ձգտում էինք: Պատասխան խաղում մեզ անհրաժեշտ է մեր 70.000 երկրպագուների աջակցությունը: Բացի այդ, ինձ մոտ այն տպավորությունն էր, որ «Ռեալում» էլ գոհ չեն այս արդյունքից: Նրանք հիանալի գիտեն, թե ինչ է իրենց սպասում Մյունխենում: Մեր թիմը կկարողանա անել ամեն բան, որպեսզի մեր երկրորդ խաղը «Ռեալին» որոշ առումով դժողք հիշեցներ»,-նշել  է Ռումենիգեն:

 




Լրահոս