Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակել»․ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է առաջակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը փետրվարի 5-ին կայանալիք ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառաջարկի «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծ։

Հայտարարության մասին Ազգային ժողովում կզեկուցի խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նախագծին կից փաստաթղթերում ասվում է․

«ՀՀ-ում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու նքրեական գործերը քաղքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը, դրսևորվում է նաև աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ։
Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարի բացահայտ գործիքի։ Իշխող վարչախմբի գործողություններն ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանությունն ամեն գնով պահելուն, որոնք հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարման ու սահմանադրականության վերջնական տապալմանը»,- ասվում է նախագծում։

Թվարկելով այս գործողություններից տուժած անձանց ոլորտները, այդ թվում Հայաստանյաց առաքելակն սուրբ եկեղոցին ներկայացնող արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքի անդամներ և հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների և երիտասարդական միությունների անդամներ քաղաքական և քաղաքացիական գործունեություն իրականացնող և այլ անձինք, անրձանագրվում է, որ հայտարարությամբ պահանջվում է քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակել և հայտարարությունն ընդունել իբրև կոչ։

Նշենք նաև, որ Հայտարարության ընդունման հրատապությունը պայմանավորված է ՀՀ-ում ստեղծված իրավական և ժողովրդավարական ակնհայտ հետընթացի և օրեցօր ահագնացող քաղաքական բռնաճնշումների հանգամանքներով։

Էմմա Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս