Հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մեղադրանքով ևս չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այդ մասին ArmLur.am-ին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից։
Մեղադրանք է ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, ներկայումս քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, ինչպես նաև Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանին։
Այս մեղադրանքով ներկայումս կալանավորված է Ղուկասյանի որդին և հորեղբոր թոռը։ Մյուս մեղադրյալ Ավետիս Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, իսկ Վարդան Ղուկասյանի որդին այլ մեղադրանքով արդեն կալանավորված է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, երբ իրավապահները փորձել էին ձերբակալել Վարդան Ղուկասյանին, նրա և այլ անձանց կոչով քաղաքապետարանի մոտ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ՝ փորձելով թույլ չտալ Ղուկասյանի ձերբակալումը։ Այդ ընթացքում բախում էր տեղի ունեցել իրավապահների և հավաքվածների միջև։
Այժմ Գյումրու քաղաքապետի փեսան, հորեղբոր թոռը դատարանում են, իսկ որդին բանտից հրաժարվել է գալ դատարան։
Դատարանը սանկցիա կիրառեց․ հաջորդ դատական նիստին դատարանը հարկադրաբար Սպարտակ Ղուկասյանին կներկայացնի դատալսմանը։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























