Armenian text to speach

ԵԱՀԿ նոր նախագահը Կիևում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը փետրվարի 2-ին ժամանել է Կիև։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Կասիսի հետ Կիև է ժամանել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։Պաշտոնյաները հանդիպել են Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։«Մենք քննարկել ենք իրավիճակը գետնին և շարունակական դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև այն դերը, որ ԵԱՀԿ-ն կարող է խաղալ պատերազմի ներկա փուլում և դրանից հետո՝ օգտագործելով իր փորձը և իր ֆունկցիան՝ որպես երկխոսության ներառական հարթակ», – գրել է Կասիսը։

Ավելի վաղ արված գրառման մեջ ԵԱՀԿ գործող նախագահը նշել էր, որ Կիև է այցելել՝ հաստատելու ԵԱՀԿ-ի պատրաստակամությունն՝ աջակցելու արդարացի և տևական խաղաղության հասնելու ջանքերին՝ միջազգային իրավունքին և Հելսինկյան սկզբունքներին համապատասխան։Ինյացիո Կասիսն ավելի վաղ հայտնել էր նաև Մոսկվա այցելելու ծրագրերի մասին։

Շվեյցարիան այս տարի նախագահում է ԵԱՀԿ-ում, կազմակերպության գործող ղեկավար է համարվում երկրի արտաքին գործերի նախարարը:




Լրահոս