Armenian text to speach

ՖՈՏՈ․ Ովքեր «Ժողովուրդ» օրաթերթի 15-ամյակին ստացան շնորհագրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառումը։

Միջոցառման ընթացքում շնորհագրեր տրվեցին քաղաքական, իրավական, մշակույթի և այլն ոլորտների ներկայացուցիչներին։

  • «Հաղթանակի կամք» անվանակարգում շնորհագիրը տրվել է 2025-ին հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ ներկայացված Մալխաս Ամոյանին։
  • «Հայկական ուժի խորհրդանիշ» անվանակարգում շնորհագիրը տրվել է Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, տարվա լավագույն մարզիկ, ծանրամարտիկ Վարազդատ Լալայանին։
  • «Ռինգի ուժը» անվանակարգում շնորհագիրը տրվել է Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ Հովհաննես Բաչկովին։
  • «Պատմություն կերտած չեմպիոն» անվանակարգում շնորհագիրը տրվել է 70 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն՝ Անի Հովսեփյանին։
  • «Կայուն հաղթանակ» անվանակարգում շնորհագիրը տրվել է շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն Սուսաննա Գաբոյանին։
  • «Բարեգործի և մարդկային ուժի օրինակ» անվանակարգում շնորհագիրը տրվել է «Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանին։
  • «Մշակութային ինքնություն» անվանակարգում շնորհագիրը տրվել է հաղորդավար Սամվել Գրիգորյանին:
  • «Երաժշտական արժեքների, բեմական էներգիայի եւ ժամանակակից երաժշտական մտածողության ուժեղ կրողներ» անվանակարգում շնորհագիրը տրվել է Կարեն Սևակ բենդի հիմնադիրներ Կարեն Համբարձումյանին ու Սևակ Մելքոնյանին։
  • «Ջազի կենդանի լեգենդ» անվանակարգում շնորհագիրը տրվել է հայ ջազմեն, կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանին։
  • «Ոգու և արվեստի հաղթանակ» անվանակարգում շնորհագիրը տրվել է դերասան Հրանտ Թոխատյանին։
  • «Հայերեն խոսքի պահապան» անվանակարգում շնորհագիրը տրվել է բանաստեղծ Ավետ Բարսեղյանին։
  • «Պոզիտիվի կրող և տարածող» անվանակարգում շնորհագիրը տրվել է «Հենց այնպես» յութուբյան հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար Մանե Գրիգորյանին։
  • «Բեմի և եթերի ձայն» անվանակարգում շնորհագիրը տրվել է ռադիո և հեռուստահաղորդավար Եգոր Գլումովին։
  • «Օբյեկտիվի վարպետ» անվանակարգում շնորհագիրը տրվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին։
  • «Բլոգի ուժը» անվանակարգում շնորհագիրը տրվել է բլոգեր Կամո Թովմասյանին (Kamo Blog)։
  • «Բարության ուղեցույց» անվանակարգում շնորհագիրը տրվել է դերասանուհի Անաիս Սարդարյանին։
  • «Հայ հոգու ձայն» անվանակարգում շնորհագրերը տրվել են երգիչներ Աղասի Իսպիրյանին ու Ռուբեն Սասունցուն։
  • «Խղճի բանտարկյալ» անվանակարգում շնորհագիրը տրվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով կտտանքների է ենթարկվում այս օրերին հիվանդանոցային պատժախցում։
  • «Չնահանջող հայը» անվանակարգում շնորհագիրը տրվել է Բաքվի բանտում գտնվող գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։
  • «2025-ի տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում շնորհագիրը կտրվի հունիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո։
  • «Կոռուպցիայի դեմ պայքարի» անվանակարգում շնորհագրի հանձնումը բաց թողնվեց՝ նոմինանտի բացակայության պատճառով։

 

   

 




Լրահոս