Armenian text to speach

Եզդիական համայնքի ներկայացուցիչները հյուրընկալվել են խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին եզդիական հոգեւոր խորհրդի եւ «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ի ղեկավարները, ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի մայրը, Քյարամ Սլոյանի անվան կամավորական ջոկատի մարտիկները, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներ:

Ռուստամ Բաքոյանը կարեւորել է համայնքի հետ պարբերաբար հանդիպումները, որոնց ընթացքում հնարավոր է լինում տեղեկանալ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերի մասին եւ փորձել դրանք քննարկել համապատասխան ատյանների պատասխանատուների հետ:

Ներկաները բարձրաձայնել են համայնքի առանձնահատկություններից բխող որոշ հարցերի վերաբերյալ իրենց մտահոգությունները, որոնց շուրջ էլ քննարկում է ծավալվել: Հյուրերը նշել են, որ հնչած հարցերի մասով համայնքն ունի միասնական դիրքորոշում:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Համայնքի ներկայացուցիչները խոսել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում եզդիերեն ամբիոն ունենալու անհրաժեշտության մասին:

Ռուստամ Բաքոյանն էլ անդրադարձել է համայնքին առնչվող իր հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին:

Զրուցակիցներն առաջիկայում կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել:




Լրահոս