Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով, և Մոսկվան աջակցում է Երևանի լիիրավ մասնակցությանը կազմակերպությանը։ Այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ լրատվամիջոցների հարցերին տված պատասխաններում։
«Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Մենք աջակցում ենք Երևանի լիիրավ մասնակցությանը կազմակերպության աշխատանքներին, քանի որ դա երկրի անվտանգության անբաժանելի մասն է», – նշել է դիվանագիտական գերատեսչությունը։





























