Թիվ 188 հիմնական դպրոցում բացվել է համակարգչային դասասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու անդամ, Երևանի ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Լևոն Թոքմաջյանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց: Շուրջ 610 աշակերտների համար նախատեսված կրթօջախը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ ձևավորված համագործակցության շրջանակում համալրվել է համակարգչային նոր դասասենյակով, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին: Քաղաքապետին ներկայացնելով երեխաների ուսուցման համար ստեղծված պայմանները՝ դպրոցի տնօրենը նշել է, որ դասասենյակը տեխնիկապես վերազինված է:

Կարևորելով նման դասարանների առկայությունը կրթօջախներում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին ընդգծել է, որ դպրոցների հիմնանորոգմանը զուգահեռ, առարկաներն առավել խորը ուսումնասիրելու նպատակով քաղաքապետարանն այսօր հետևողական աշխատանք է տանում նաև դպրոցներում մասնագիտացված դասարանների ձևավորման ու վերազինման ուղղությամբ:

Ներկաները նաև հավելել են, որ համալսարանի և դպրոցի միջև կնքված հուշագիր-համաձայնագրի շրջանակում նորաբաց համակարգչային դասասենյակում կնախապատրաստվեն ապագա ինժեներներ դառնալու ցանկություն հայտնող պատանիները, ովքեր իրենց ուսումը հետագայում հնարավորություն կունենան շարունակելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:




Լրահոս