Armenian text to speach

Արարատ Միզոյանին թանկարժեք գրիչ են նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել էր «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամների և այլ անդամների։

Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։

ArmLur.am-ը տեղեկանում է, որ այս հանդիպման շրջանակներում Մուհամմադ Աբդելսալամի կողմից ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թանկարժեք նվեր է ստացել։

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարը Միրզոյանին 228 հազար 900 դրամ արժեքով արարողակարգային նվեր է նվիրել, գրիչ, որն էլ նախարարը հայտարարագրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների ռեեստրում։

Էմմա Միքայելյան 




Լրահոս