Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քրեակատարողական ծառայության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Ըստ այդմ`
2025 թվականի ընթացքում բարելավվել է ավելի ցածր անվտանգային գոտիներ և պայմաններ տեղափոխելու վիճակագրական պատկերը։
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները և ծառայողների աշխատանքային պայմանները՝ վերանորոգվել են մեծ թվով խցեր և կացարաններ, սանհանգույցներ, մարզասենյակներ, աշխատասենյակներ և այլն։
Ընդլայնվել է ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության շրջանակը։
Բարելավվել է վերասոցիալականացման միջոցառումներին ազատազրկված անձանց ներգրավվածության ցուցանիշը։
Իրականացվել են հանրակրթական, բուհական, հետբուհական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։
2026թ․-ի համար նախանշվել են՝
Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերանայում
ՔԿՀ-ների պարագծի անվտանգության ապահովման մոդելի վերանայում
Ազատությունից զրկված անձանց ուղեկցումների ամբողջական իրականացում
Ատեստացիայի նոր ձևաչափի մշակում
Բոլոր ՔԿՀ-ներում էլեկտրոնային հսկողության իրականացում։






























