
Ապրիլի 25-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել իշխանությունների ոչ օրինակարգ լինելը, արտագաղթի տագնապալի ծավալները, համակարգային կոռուպցիան:
Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքականության խնդիրների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ: