Ժողովուրդ. Ոստիկանապետը դրամական պարգեվ է խոստանում քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ժողովուրդ”” օրաթերթի հավաստի տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս կոչով դիմելու է ՀՀ քաղաքացիներին` նրանց խնդրելով աջակցել ոստիկաններին:  “”Բայց քանի որ մինչ այս արված բոլոր կոչերը մնացել են անարձագանք, Գասպարյանը որոշել է քաղաքացիներին նյութական շահագրգռվածությամբ բերել համագործակցության դաշտ: Այսուհետ բոլոր այն քաղաքացիները, որոնք կունենան տեսանյութեր հատկապես երթևեկության վերաբերյալ, որտեղ հստակ կերևան իրավախախտում կատարող մեքենայի համարանիշը, օրը և ժամը, կարող են այն ներկայացնել ոստիկանություն և դրա դիմաց ստանալ խրախուսական գումար:  Այլ կերպ ասած` Վլադիմիր Գասպարյանը հայ հասարակության շրջանում լորիսներ է աճեցնում: Ինչպես հայտնի է, “Արմենիա” հեռուստաընկերության “”Երե1″” նախագծում Լորիսն իր հեռադիտակի օգնությամբ բոլորի դեմ “գործ էր” տալիս ու աշխատավարձ ստանում””,- հավելում է թերթը:  




Լրահոս