Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Նույն քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել՝ 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Մանրամասները՝ տեսանյութում․






























