Armenian text to speach

Երկուսս էլ ծիծաղեցինք․ Ծառուկյանը՝ Մախաչևի հետ հայացքների մենամարտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Mash на спорте»-ին տված հարցազրույցում Արման Ծառուկյանն անդրադարձել է կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ իր հարաբերություններին և մրցակցությանը։ Խոսելով իր հնարավորությունների մասին՝ Ծառուկյանը մեկ բառով բնութագրել է իր գլխավոր առավելությունը մրցակցի նկատմամբ․

«Դա «երիտասարդությունն է»,-ասել է Ծառուկյանը։

Նա նաև կիսվել է Մախաչևի հետ հանդիպումներից ամենազավեշտալի դրվագով․

«Իսլամի հետ բազմիցս ենք հանդիպել։ Ամենազվարճալի պահն այն էր, երբ հայացքների մենամարտի ժամանակ երկուսս էլ ծիծաղեցինք։ Ոչ իմ կողմից, ոչ էլ նրա կողմից ագրեսիա չկար»,- եզրափակել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը նախատեսված էր 2025 թվականի հունվարին, սակայն այն չեղարկվել է հայ մարտիկի վնասվածքի պատճառով։




Լրահոս