Թերթը գրում է, որ Գյումրիի աստվածավախ քաղաքապետ Վարդանիկը ոչ միայն իր ղեկավարած քաղաքի բնակչության հոգևոր պահանջմունքների բավարարմամբ է մտահոգ, այլև մարզի մյուս գյուղերի բնակիչների: “”Նա որոշել է մեր արտաքին սահմանը մի քիչ այն կողմ տանել, որպեսզի Հայկաձոր գյուղի բնակիչները կարողանան հաճախել իրենց եկեղեցին: Բանն այն է, որ եկեղեցին գտնվում է սահմանի վրա, և սահմանապահ կոմունիկացիաներն անցնում են գյուղի և եկեղեցու միջով, գյուղացիները զրկված են եկեղեցի այցելելու հնարավորությունից: Վարդան Ղուկասյանը որոշել է բանակցել սահմանապահ զորքերի հետ, որ այդ հատվածում փշալարերը մի քիչ այն կողմ տանեն: Ռուսական զորքերի հրամանատարությունը նախնական համաձայնություն է տվել: Ղուկասյանը նաև էջմիածին է գնացել և խնդրել կաթողիկոսին այս գործի քավորը դառնալ: Եկեղեցին նորոգման կարիք ունի, և քահանա պետք է նշանակվի: էջմիածինն Էլ Է նախնական համաձայնություն տվել””:
Հրապարակ. Վարդան Ղուկասյանը որոշել է բանակցել ռուսների հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ