Հայկական ժամանակ.. Սյունիքի մարզպետին որեվէ տույժի չեն ենթարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը երեկ մեր թղթակցին ասել է, թե Սյունիքի ՀՀԿ–ական մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կարգապահական կամ որևէ այլ տույժի ենթարկելու հարց կուսակցության օրակարգում ընդգրկված չէ։ ՀՔԾ–ում քննված գործը, հիշեցնենք, թեև կարճվել է, բայց հիմնավորվել է, որ Սյունիքի մարզպետը ապտակել է Սիլվա Համբարձումյանին, և իշխող կուսակցությունը այս հարցով գոնե կարգապահական հարց հարուցելու բարոյականություն պետք է ունենար։ Ի դեպ, երեկվա դրությամբ մարզպետ Խաչատրյանին կարգապահական տույժի չի ենթարկել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, չնայած դրա համար ունի օրենսդրական լիազորություններ։ Հիշեցնենք, որ վարչապետը կարգապահական տույժի չէր ենթարկել նաև էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը iPad–ով շարիկ էր գլորել ԱԺ նիստերի դահլիճում։   




Լրահոս