Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստայնի և մեր թղթակցի զրույցից պարրզվեց, որ ԲՀԿ առաջնորդի մամլո քարտուղարը տեղյակ չէ իր ձերբակալված կուսակից ընկերների ճակատագրից։ Մեր թղթակցի հարցին, թե, ի վերջո, ազատվեցի՞ն թմրանյութեր օգտագործելու կասկածանքով ձերբակալված ԲՀԿ–ականներ Ասատուր Առուստամյանը և Արմեն Մուրադյանը (Շլամը), ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանեց՝ տեղյակ չեմ, իրավասու մարմիններին հարցրեք։ Առ ի տեղեկություն մամլո քարտուղարի, տեղեկացնենք, որ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ ասացին, որ Խաչիկ Գալստյանի կուսակից ընկերները դեռ կալանքի տակ են, նախաքննությունը շարունակվում է։
Երկիր. Ծառուկյանի բեխաբար մամուլի քարտուղարը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ