ՀՀԿ-ն արդարադատության նախարար է փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am -ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ն այս օրերին ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքների մեջ է:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որպեսզի Հրայր Թովմասյանը վերանշանակվի, իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ այդ պաշտոնին համապատասխան կադր է փնտրում:

Չնայած այն բանին, որ Հրայր Թովմասյանը օրերս լուրջ քննադատության ենթարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բայց, միևնույնն է, Ս. Սարգսյանը նրան չի ցանկանում «պահել»:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի պաշտոնկատար Հրայր Թովմասյանը անդրադառնալով Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին, նշել էր՝. «Որպես քաղաքական երևույթ՝ անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը, եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական պրոցեսներին մասնակցելու, պետք է դա անել բացահայտ, մենք անցել ենք այն ժամանակները, երբ դու կարող էս քողարկված տեսքով ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ասել: Եթե քաղաքական պրոցեսները քեզ չեն հետաքրքրում, ապա նրանց էլ պետք չէ անդրադարձ կատարել, եթե դու պատրաստ էս քաղաքականություն մտնել, բաց ասել, որոնք են քո ծրագրերը, ապա պետք է այս գործելաոճին վերջակետ դնել»:




Լրահոս