Աշխատանքային խորհրդակցություն` Ազգային ժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ ապրիլի 28-30-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 100 հարց, միջազգային 18 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ ապրիլի 28-30-ի  ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ապրիլի 28-ի ԱԺ նիստում:  

ՀՀ Ազգային ժողով 




Լրահոս