Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես Կադաստրի պետի անունը տվեցին մարդ ծեծելու դեպքով և ինչ ճանապարհով գնացին հաշտության․ գործը կարճվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամիսներ առաջ գրել էինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ այս առիթով հարուցված քրեական վարույթը կարճվել է, քանի որ կողմերը եկել են հաշտության։

ArmLur.am-ը գրել էր, որ դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ից կատարվածի վերաբերյալ հայտնել են հետեւյալը. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։

Ավելի ուշ հայտնել էինք, որ Կադաստրի պետի աշխատասենյակում ծեծի ենթարկվածի կնոջը՝ Վերոնիկային ոստիկանությունը տարել է Քննչական կոմիտե։

Քնար Մանուկյան




Լրահոս