
ԱՖղանստանի հյուսիսային Ջաուզջան նահանգում ջրհեղեղի պատճառով շուրջ 30 մարդ է մահացել:
Երկրի հարյուրավոր բնակիչներ համարվում են անհետ կորած: Իշխանությունները զգուշացնում են, որ այդ թիվը կարող է աճել: Մի շարք շրջաններ ջրով են ծածկված, հարյուրավոր տներ ավերված են, էլեկտրասյուներ են վնասվել:
Բացի այդ, խմելու ջրի և դեղորայքի պակաս կա: Անձրևային նման առատ տեղումները բնորոշ չեն ԱՖղանստանի այս տարվա եղանակին: