Այսօր՝ փետրվարի 4-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 23-ամյա Արտյոմ Հ.-ն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո, որտեղ բախվել էին «Porsche Cayenne», «BYD» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Արտյոմ Հ.-ն «BYD»-ի ուղևորն էր։
























