Սիրիային քլորի օգտագործման մեջ մեղադրելու հիմքեր չկան. Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Սիրիայի իշխանություններին քիմիական թունավորող նյութերի կիրառման մեջ ուղղված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:

«Հերթական հակասիրիական «քիմիական» հիստերիան ստիպում է մտածել այդ հիստերիայի հեղինակների իրական նպատակների մասին, որոնք փորձում են պատճառներ գտնել Սիրիա ներխուժելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ռուսական կողմը ինչ ապացույցներ ունի:

ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է, որ ջիհադիստների կողմից կատարված գազանություններն անտեսվում են կամ էլ համարժեք գնահատական նրանց հանցագործություններին չի տրվում:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ էր արել հետաքննել Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերը: Պաշտոնական Դամասկոսը այս մեղադրանքները հերքել էր, հայտարարելով, որ քիմիական զենքը եթե գործածավում է, ապա միայն գրոհայինների կողմից:




Լրահոս