
Ֆուկուսիմա-1 ատոմակայանի ռեակտորների վերջնական ապամոնտաժումը կպահանջի 40 տարի: Սա է վթարային ատոմակայանի գործարկու ընկերության` Tokyo Electric Power-ի փորձագետների եւ Ճապոնիայի կառավարության կանխատեսումը:Միջուկային էներգետիկայի հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովը եւ ԱԷԿ-ի գործարկու ընկերությունը Ֆուկուսիմա-1-ի վթարի հետեւանքերի վերացման փուլերի նոր ժամանակացույց են պատրաստել: Ըստ այդ ժամանակացույցի, հալված միջուկային վառելիքի դուրսբերումը, ծրագրվում է սկսել տասը տարուց ոչ շուտ: Վառելիքի դուրսբերման գործընթացը կպահանջի մոտավորապես 25 տարի, ինչից հետո եւս հինգ տարի Tokyo Electric Power-ի մասնագետները կապամոնտաժեն ռեակտորների շենքերը եւ կայանի տարածքում գտնվող մյուս շինությունները: