Կարեն Կարապետյանը հրաժարվել է փոխարինել Արթուր Բաղդասարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանին առաջարկել են զբաղեցնել  ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվել է:

Մեր տեղեկություններով Կարեն Կարապետյանն այժմ չի ցանկանում որևէ պաշտոն զբաղեցնել:

Հիշեցնենք, որ  այդ պաշտոնը մինչ այժմ զբաղեցնում էր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, սակայն այսօր կայացած ասուլիսի ընթացքում նա հրաժարական տվեց և այժմ այդ պաշտոնը թափուր է:




Լրահոս