
Էկվադորյան իշխանությունները երկրից վտարում են Կիտոյի ԱՄՆ-ի դեսպանատանը աշխատող Պենտագոնի աշխատակիցներին, տեղեկացնում է ամերիկյան AP գործակալությունը:
Ինչպես հայտնել է դեպսանատան մամլո քարտուղար Ջեֆրի Ուեյնշենկերը, ապրիլի 7-ին դեսպանատան 20 աշխատակիցների գործունեությունը դադարեցվում է Էկվադորում:
Վտարվողների մեջ կան ինչպես զինվորականներ, այնպես էլ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցներ: Տարվա սկզբին Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտարարել էր, որ երկրում չափազանց շատ ամերիկացի զինվորականներ են գտնվում` մոտ 50 մարդ:
Վերջինս հայտարարել էր, որ նրանցից ոմանք ստիպված են լինելու լքել երկիրը: