Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Ղարաբաղի ռազմական և քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերի քննությունը:
Դատարանը Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և Դավիթ Բաբայանին դատապարտել է ցմահ ազատազրկման:
Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, տարիքով պայմանավորված, դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

























































































