Armenian text to speach

Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

WhatsApp հավելվածում իմ անունով և լուսանկարով ԿԵՂԾ օգտահաշիվ է բացված, որի միջոցով տարբեր քաղաքացիների գրություններ է ուղարկվում՝ ակնհայտ առերևույթ խարդախության կամ ինձ անհայտ այլ նպատակներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Խնդրում եմ անտեսե՛ք նման օգտահաշիվներից Ձեզ ուղղված գրությունները և արգելափակե՛ք այդ օգտահաշիվները։

Հ.Գ. Իմ անձնական հեռախոսահամարը վերջին 15 տարիներին մնացել է նույնը, և բոլորը, ում երբևէ անհրաժեշտ է եղել ինձ հետ կապ հաստատել այդ եղանակով, տիրապետում են այդ հեռախոսահամարին»,- գրել է նա։




Լրահոս