Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 60 ռիլի համար՝ 6 մլն 140 հազար դրամ․ իշխանության գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական գնումներում զավեշտալի գնումների շատ կարող եք հանդիպել, օրինակ՝ տիկնիկ, չիր, կոնյակ, շարֆ, միլիոնավոր գրիչներ, որոնց արժեքը շուկայականից հաճախ խիստ տարբեր է։
Նման մի հետաքրքիր գնում ArmLur.am-ը նկատել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի գնումներում։

Օրերս Վարչապետի աշխատակազմը 6 մլն 140 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքել Վահան Ազիբեկյան Հակոբի ԱՁ-ի հետ և ձեռք բերել «տեսաֆիլմերի արտադրության ծառայություններ»։

Համաձայն պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ կինո և տեսաֆիլմերի արտադրության ծառայությունները իրենից ենթադրում են ռիլային(reels) տեսանյութերի պատրաստում, իսկ կատարողը պարտավոր է տրամադրել պատվիրատուին 60 ռիլ տեսանյութ։

«Ռիլային տեսանյութերի տևողոթյունը՝ յուրաքանչյուրն առնվազն 1 րեպէ 30 վայրկյան, առավելագույնը՝ 2 րոպե 30 վայրկյան, չափը՝ 1080×1920 px՝ ինստագրամյան հարթակի բոլոր պահանջներին համապատասխան։
Տեսանյութերը պետք է նկարահանվեն հատուկ տեսախցիկի, iOS կամ Android վերջին սերնդի թողարկումներով։

Տեսանյութերը կարող են պարունակել բացօթյա և փակօթյա նկարահանումներ Երևանում և Հայաստանի մարզերում, դրանից կադրեր, տեքստեր, ֆիլտրեր, AI լուծումներ, տարբեր էֆեկտներ, ստեղծագործական լուծումներ, մոնտաժ, հեղինակային իրավունքի պահպանմամբ երաժշտություն»,- ասվում է պայմանագրի տեխնիկական բնութագրում։

Սահմանվում է, որ տեսանյութերը պետք է նկարահանվեն հատուկ սցենարով reelmaker-ի կողմից, ով պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ և մասնագիտական պորտֆոլիո՝ առնվազն 40 հրապարակված ռիլներով։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս