Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոմանոս Պետրոսյանին մականունով հայհոյելու համար քաղաքացիներին ահաբեկելով մեղադրանք են առաջադրում․ խուլիգանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիներին ահաբեկում են ու մեղադրանքներ առաջադրում, ինչ է կատարվում։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ տևական ժամանակ է, ինչ Էրեբունի վարչական շրջանում էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումները խիստ վրդովմունք են առաջացրել բնակիչների շրջանում։ Արդյունքում քաղաքացիներից շատերը ահազանգել են Հայաստանի էլեկտրական ցանց և հետաքրքրվել, թե ինչով են պայմանավորված անջատումները։ Ի պատասխան ՀԷՑ-ից հայտնել են, որ վթար է։ Իրավիճակը այնքան է թեժացել և Հայաստանի էլեկտրական ցանցերի անջատումները այնքան պարբերական են եղել, որ բնակիչները զայրացած զանգահարել են ՀԷՑ և հայտարարել, որ ինչքան կարող են դիմանալ այս անջատումներին, ինչու կառավարումը ճիշտ չի իրականացվում։

Եվ ահա հերթական անգամ բնակիչների վրդովմունքն ու զայրույթը այն աստիճանի է հասել, որ ՀԷՑ-ից պատասխանել են, թե կարող եք բողոք ներկայացնել վերադասին։

  • «Ում կարող եմ բողոքել»,- հարցրել է քաղաքացին։

  • «ՀԷՑ ղեկավարությանը»։

  • «Ռոմանոս Պետրոսյանին՞, էդ…»,- զայրացած հարցրել է քաղաքացին՝ հնչեցնելով Ռոմանոս Պետրոսյանի մականունը և հայհոյելով նրան։

Մեկ այլ քաղաքացի էլ զանգահարել է ՀԷՑ ու իրավիճակից վրդովված հայհոյել Նիկոլ Փաշինյանին։

Արդյունքում ՀԷՑ-ի աշխատակիցները քաղաքացիներին պատասխանել են, թե ձայնագրությունը կտան իրավապահներին։ Իրավապահներն էլ՝ զայրացած արձագանքները լսելով, սկսել են քաղաքացիներին ահաբեկել ու մեղադրանք առաջադրել՝ խուլիգանության համար։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին 4 քաղաքացու մեղադրանք է առաջադրված խուլիգանության համար։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս