Armenian text to speach

Հռոմի պապը բարձր է գնահատել Փաշինյանի և Ալիևի ընտրությունը՝ որպես «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հռոմի պապ Լևոն 14-րդը ուղերձ է հղել Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում նա անդրադարձել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիրներին։

Vatican News-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապը իր ուղերձում բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրվել են որպես մրցանակակիրներ։

Անդրադառնալով «Զայեդ» մրցանակի դափնեկիրների աշխատանքներին՝ Հռոմի պապը նշել է․

«Նրանք հույս են սերմանում այնպիսի մի աշխարհում, որը հաճախ կամուրջների փոխարեն պատեր է կառուցում։ Նրանք ընտրում են համերաշխության դժվարին ուղին՝ անտարբերության և դյուրին ճանապարհի փոխարեն։ Նրանք փաստեցին, որ նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են բուժվել շոշափելի գործունեությամբ»։

 




Լրահոս