Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ ախպերը անհավատ մարդա, աթեիստա»․ Քրիստինե Պողոսյանը՝ եղբոր սկանդալային հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եղբայրը՝ Սեթ Պողոսյանը, պահանջում է հիվանդանոցներից հեռացնել աղոթատեղիներն ու մատուռները, որովհետև, նրա պնդմամբ, դա վիրավորում է բժիշկներին: Նա գրել է.

«Հաջորդը պետք է հիվանդանոցներից և բուժհաստատություններից հանվեն մատուռներն ու աղոթատեղիները:
Հիվանդը գնում է հիվանդանոց բացառապես բժշկի հույսով, բուժվելու համար, հակառակ դեպքում թող գնան եկեղեցի:
Այս երևույթը նսեմացնում է բժշկի աշխատանքը եվ մասնագիտական կարողությունները:
Հ.Գ․ էտ նույնն ա, որ ՀԷՑ-ում աղոթատեղի բացենք, որ մարդիկ չհոսանքահարվեն՝ երկրորդ պլան մղելով անվտանգության կանոնները և դրանց խիստ պահպանումը»:

Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորը հայտնեց, որ եղբայրն անհավատ է և ինքը եղբոր հետ համակարծիք չէ։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս