Փետրվարի 7-ին Կոմիտաս Պարկ բնակելի 1-ին համալիրի առաջին շենքի տարածքում տեղի է ունենալու բողոքի ակցիա։
Ակցիայի նախաձեռնողներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց հետեւյալը․
«Մենք խնդիրներ ունենք Կառուցապատողի հետ նորակառույց շենքերի համալիրի հետ։ Ամենաառաջնային խնդիրը, որ արդեն երկու տարուց ավել է այն է, որ չեն հանձնել նախատեսված ժամկետում։ Երկրորդ խնդիրը պայմանավորված է գազամատակարարմանհետ, որն արդեն մեկ տարի շարունակ ձգձգում են ու ամեն անգամ ասում են՝ հաջորդ ամիս կլինի, բայց առ այսօր առկա է այդ խնդիրը։ Ունենք բազմաթիվ այլ խնդիրներ կապված ջրամատակարարման համակարգի հետ։ Ցուրտ օրերին ամբողջովին խողողվակները պայթել էին, լցվել բնակիչների վերանորոգված բնակարանները, տարբեր վնասներ հասցրել։ Էլեկտրամատակարարման խնդիր էլ ունենք։ ԱՄլուխները, կարծես թե, անորակ են անցկացված ու անընդհատ անջատվում են բնակարաններում ու շենքերում»։
Քաղաքացին ArmLur.am-ին նաեւ հայտնեց, որ խնդրով պայմանավորված դիմել են «Գազպրոմ» ընկերությանը, Քաղաքաշինության նախարարությանը, Կառացուպատողին, Կառավարությանը, վարչապետի աշխատակազմին, բայց խնդրին լուծում չի տրվել։
Փետրվարի 7-ին Կոմիտաս Պարկ բնակելի 1-ին համալիրի առաջին շենքի տարածքում տեղի է ունենալու բողոքի ակցիա։
Ակցիայի նախաձեռնողներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց հետեւյալը․
«Մենք խնդիրներ ունենք Կառուցապատողի հետ նորակառույց շենքերի համալիրի հետ։ Ամենաառաջնային խնդիրը, որ արդեն երկու տարուց ավել է այն է, որ չեն հանձնել նախատեսված ժամկետում։ Երկրորդ խնդիրը պայմանավորված է գազամատակարարմանհետ, որն արդեն մեկ տարի շարունակ ձգձգում են ու ամեն անգամ ասում են՝ հաջորդ ամիս կլինի, բայց առ այսօր առկա է այդ խնդիրը։ Ունենք բազմաթիվ այլ խնդիրներ կապված ջրամատակարարման համակարգի հետ։ Ցուրտ օրերին ամբողջովին խողովակները պայթել էին, լցվել բնակիչների վերանորոգված բնակարանները, տարբեր վնասներ հասցրել։ Էլեկտրամատակարարման խնդիր էլ ունենք։ Մալուխները, կարծես թե, անորակ են անցկացված ու անընդհատ անջատվում են բնակարաններում ու շենքերում»։
Քաղաքացին ArmLur.am-ին նաև հայտնեց, որ խնդրով պայմանավորված դիմել են «Գազպրոմ» ընկերությանը, Քաղաքաշինության նախարարությանը, Կառուցապատողին, Կառավարությանը, բայց խնդրին լուծում չի տրվել։
Նանիկ Աղասյան

























































































