Վարորդները տևական ժամանակ է ահազանգում են, որ այն ինչ կատարվում է Երևանի ճանապարհներին առաջացած փոսերի հետեւանքով սարսափ ֆիլմից է։ Ավելին, շատ վարորդներ Armlur.am-ի նկարահանման ժամանակ ասում էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի մոտ գլուխ գովալու փոխարեն քաղաքական իշխանությունները թող գործի անցնեն ու ճանապարհներին առաջացած փոսերի խնդիրը լուծեն։ Ինչ իրավիճակ է մայրաքաղաքում արձանագրել է Armlur.am-ը։
Հիշեցնենք, որ 2025 թվականին օգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել էր Սպիտակ տանը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցի մի դրվագի։ Վերոնշյալ օրը Դոնալդ Թրամփն այցելել էր Քենեդիի կենտրոն, որտեղ անդրադարձել էր ԱՄՆ-ում ենթակառուցվածքային որոշ խնդիրների։
Նա մասնավորապես ասել էր. «Շատ ղեկավարներ են գալիս։ Վերջերս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն էին եկել: Ես հարցրի` ի՞նչ ես կարծում, նա ասաց․ «Դե, ճանապարհներն ավելի լավն են Հայաստանում, քան Վաշինգտոնում»։ Դա ամոթալի է»։
Ու մինչ քաղաքական իշխանությունը միջազգային ասպարեզում գլուխ է գովում, Հայաստանում այլ իրականություն է։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























