
Ապրիլի 23-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, 32-ամյա վարորդը վարելով «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 174-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի։
«Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և նրա 26 ու 23-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։