Մեկնարկել է «Արմմոնո» փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Հայաստանի թատերական գործիչների միությունը ս. թ. ապրիլի 25–29-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ ամենամյա փառատոնը:

Փառատոնի շրջանակում կցուցադրվի տասնյոթ ներկայացում: «Արմմոնո» փառատոնը կբացի բրիտանացի դերասան Փեթար Միլուշևսկին՝ «Գեղեցիկը» մոնոներկայացմամբ: Դերասաններ Բիրուտե Մարը և Վիդմանտաս Ֆիժալկաուսկասը կներկայացնեն «Բառեր ավազի վրա» և «Խավարում հայտնված» մոնոներկայացումները (Լիտվա), Յանոշ Ստոլարսկին հանդես կգա «Հոբ Երանելի» մոնոներկայացմամբ (Լեհաստան), Ալեքսեյ Բաղդասարովը կներկայանա «Ապոկալիպսիսի մեկնիչը», իսկ Օլգա Նովիցկայան՝ «Դաս» մոնոներկայացումներով (Ռուսաստանի Դաշնություն):

Փառատոնին կմասնակցեն նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Զրույց գիշերին», Զարուհի Խաչատրյանը՝ «Խարույկ լուսաբացին», Արա Գևորգյանը՝  «Ծխախոտի վնասի մասին», Յուրի Իգիթխանյանը՝ «Ամիսը գյուղում. Իսլաև», Վարազդատ Փանոյանը՝ «Դորիան Գրեյ» և Մարի Գրիգորյանը՝ «Քուչակն ու Մարին» մոնոներկայացումներով:

Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար:




Լրահոս