Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ իրավիճակ Արագածոտնի ճանապարհներին. ի՞նչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։

ArmLur.am-ը դեպքի վայրում է։

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18-կիլոմետրանոց ճանապարհահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։

Ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը, ովքեր ամենավերջին խոսքերն էին ուղղում ճանապարհը սպասարկող ընկերությանը։

Լարված են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, իսկ հսկայկան խցանումն էլ արդեն 2 ժամ է՝ պահպանվում է։

Մանրամասերը՝ տեսանյութում․ 




Լրահոս