Armenian text to speach

Կիևն ու Մոսկվան կրկին միմյանց մեղադրել են հեռահար զանգվածային հարվածներ հասցնելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին միմյանց մեղադրել են անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով զանգվածային հարվածներ հասցնելու մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ռուսական կողմն ավելի քան 400 անօդաչու թռչող սարքով և տարբեր տեսակի մոտ 40 հրթիռով հարվածներ է հասցրել հիմնականում էլեկտրացանցին, այդ թվում՝ արտադրության և բաշխման ենթակայաններին, ինչպես նաև շենք-շինությունների։

Զելենսկին նշել է, որ  վնասներ են եղել Վոլինի, Իվանո-Ֆրանկովսկի, Լվովի և Ռովնոյի մարզերում:  Հարվածներ են հասցվել նաև Կիևի և Խարկովի մարզերում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ ի Տելեգրամի ալիքում հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում, ի պատասխան Կիևի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների, ՌԴ զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրող ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին, ինչպես նաև ռազմական օդանավակայաններում դրանց պահեստավորման և մեկնարկի նախապատրաստման վայրերին։ Նշվում է, որ օգտագործվել են հեռահար, ծովային և օդային ճշգրիտ զենքեր, այդ թվում՝ հիպերձայնային աէրոբալիստական ​​հրթիռներ, և անօդաչու թռչող սարքեր։

 




Լրահոս