Հայաստանում Ադրբեջանի հետ իրականացվող ապրանքաշրջանառության վերահսկող մարմիններից մեկը հենց Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2018 թվականի հեղափոխությունից հետո ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։
Կոտոլյանն առանձնապես քաղաքական կենսագրությամբ չի փայլում։ Կոտոլյանը 2009 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տարբեր պաշտոններում։
2017 թվականի զբաղվածության մասին Արմեն Կոտոլյանի կենսագրականում ոչինչ չկա։ Արդեն 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվել է այս պաշտոնում։
Կոտոլյանի կենսագրության համաձայն վերջինս անկուսակցական է, սակայն ըստ հայտարարագրի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։


Սա Կոտոլյանի կարիերայի միակ անհամապատասխանությունը չէ․ անցնենք հայտարարագրին։
Այսպիսով, համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Կոտոլյանը պաշտոնավարումից 2 տարի անց 1 օրում ձեռք է բերել 2 հողամաս Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։
Արմեն Կոտոլյանը որպես 4 մլն դրամը կամ ավելի արժեք ունեցող 1 գույք է հայտարարագրել՝ ժամացույց, որը ժառանգություն է ստացել 2005 թվականին, սակայն ժամացույցի հստակ արժեքը նշված չէ։

Տեսչական մարմնի ղեկավարի բանկային հաշիվների մնացորդները նախորդ տարեվերջի համեմատ աճել են՝ 3,600 հազար դրամից դառնալով 8 մլն 337 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 հազար դոլար և 4 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 494 հազար դրամ, որից 13 մլն 508 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 2 մլն 842 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, 144 հազար դրամը այլ եկամուտ է Ինեկոբանկ ՓԲԸ-ից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 726 հազար դրամ, որը բնակարան և ավտոկայանատեղի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Բնակարանը և ավտոկայանատեղին Կոտոլյանի հայտարարագրում սկսել է արտացոլվել 2023 թվականին, երբ ներկայացրել է 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Բանն այն է, որ 2022 թվականի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը բնակարանի և ավտոկայանատջեղի համար կազմել է 9 մլն 633 հազար դրամ, ինչը անհամապատասխանություն է 2024 թվականի հայտարարագրում առկա տվյալների հետ համեմատած։
Այդպես էլ անհասկանալի է դառնում, թե որքան է կազմում Արմեն Կոտոլյանի բնակարանի և ավտոկայանատեղիի հիփոթեքի մայր գումարի մնացորդը։

2024 թվականի տարեկան հայտարարագիրը․

2022 թվականի տարեկան հայտարարագիր․
Էմմա Միքայելյան

























































































