Ինչպես կամ ինչի դիմաց Կադաստրի պետական կոմիտեի անունը տվեցին մարդ ծեծելու մեջ ու վերջում կարճեցին:
Սեպտեմբերի 16-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունը տվել էին մարդ ծեծելու դեպքով: Կոմիտեի ղեկավարը բացառում էր իր մասնակցությունը կամ հրահանգը դեռպքին: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):
Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Մելքոնյանը լրատվամիջոցներին պատմել էր, որ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ են իր ամուսնուն առեւանգել եւ ծեծել։ Վերոնիկա Միքայելյանը ստացել է դաժանաբար ծեծված ամուսնու հետազոտությունների ամբողջական պատկերը. մեկ աչքը չի տեսնում, ծնոտը փշրված է, կողոսկրերը՝ կոտրված: Վերոնիկան էլ, ամուսինն էլ Կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակիցներ են, կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ լարված հարաբերություններ են ունեցել ու պնդում են՝ հաշվեհարդարը հենց Կադաստրի գործող պետի հրահանգով է եղել:
Արդյունքում, դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե հասկանալու համար, թե այս քրեական վարույթը ի՞նչ փուլում է եւ եթե այն կարճվել է, ապա ի ՞նչ հիմքով: Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված թիվ 12846425 քրեական վարույթով նախաքննության ընթացքում որոշում է կայացվել երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթից թիվ 69147925 քրեական վարույթն անջատելու մասին, որի նախաքննության շրջանակներում որոշում է կայացվել երկու անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով /տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով դադարեցնելու մասին:
Այնուհետև, թիվ 69147925 քրեական վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա /այն է՝ կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները/:

Քնար Մանուկյան





























