Armenian text to speach

ՖՈՏՈ․ Անհետ կորած անձանց հարազատները ակցիա են անում. ի՞նչ իրավիճակ է ԱԺ-ի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին ՀՀ Ազգային ժողովի դիմաց անհետ կորած անձանց հարազատները բողոքի ակցիա են իրականացնում։

Դրսում սպասող հարազատները ArmLur.am-ին տեղեկացրին, որ իրենց ԱԺ-ում ոչ մեկ չի ընդունել։ Նրանք այս պահին ԱԺ-ի ընդունարանում են եւ պահանջում են հանդիպում ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։

Անհետ կորած անձանց հարազատներից ArmLur.am-ին տեղեկացրին, որ Անդրանիկ Քոչարյանի օգնականն է իջել իրենց հետ զրուցել, որի միջոցով էլ փոխանցել են, որ ցանկանում եմ համդիպել Քոչարյանի հետ։ Նրանց խոսքով առ այս պահ Քոչարյանը չի իջել հանդիպելու, զրուցելու իրենց հետ։

 

Նանիկ Աղասյան




Լրահոս