The Guardian-ը գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի օլիմպիական թիմերի միջև առաջացած հակասությունը գեղասահքի երաժշտության պատճառով լուծվել է. մրցավարներն ու ՄՕԿ-ը վերանայել են հարցը, իսկ պաշտոնական ծրագիրը փոփոխվել է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը բողոքել էր Հայաստանը ներկայացնող զույգի՝ «Արցախ» ստեղծագործությունը կարճ ծրագրում օգտագործելու կապակցությամբ: Ադրբեջանական թիմը նշել էր, որ երաժշտության օգտագործումը կարող է բերել քաղաքական ուղերձների՝ հակասելով Օլիմպիական կանոնակարգին:
Այժմ պաշտոնական ցանկում ստեղծագործությունը նշված է պարզապես որպես «Երաժշտություն՝ Արա Գևորգյանից», առանց «Արցախ» անվանման:





























