Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ. ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ջեյ Դի Վենսն օդանավակայանից ուղևորվել է ՀՀ նախագահական նստավայր, որտեղ տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։























