Armenian text to speach

Ադրբեջանն ու Իրանը քննարկում են ցամաքային սահմանի բացման հարցը. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները քննարկում են ցամաքային սահմանով ուղևորափոխադրումների վերականգնման հնարավորությունը, հայտնում է ադրբեջանական «Ահար» լրատվական կայքը՝ հղում անելով Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հայտարարությանը։

«Բաքուն և Թեհրանը քննարկում են ցամաքային սահմանով ուղևորափոխադրումների վերականգնման հնարավորությունը», – գրում է «Ահարը»։

Ադրբեջանի և Իրանի միջև ցամաքային սահմանը փակ է 2020 թվականի մարտից։




Լրահոս